Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի փրկարարները կմասնակցեն անտառային հրդեհների մարման վարժանքներին
Տարածաշրջան
16:05 12/06/2023
Տարածաշրջան

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի փրկարարները կմասնակցեն անտառային հրդեհների մարման վարժանքներին

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հրշեջները կմասնակցեն անտառային հրդեհների մարմանը նվիրված լայնածավալ դաշտային վարժանքներին, որոնք տեղի կունենան Վրաստանում հունիսի 12-ից 16-ը: Այդ մասին հայտնում է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ վարժանքներն անցկացվելու են անտառային հրդեհների մարման թեմայով նախապես մշակված սցենարով։ Դրանց նպատակն է համակարգել և շփվել համապատասխան գերատեսչությունների հետ լայնածավալ բնական աղետների ժամանակ։

վարժանքները կանցկացվեն ԵՄ տեխնիկական փորձագիտական ծրագրի հովանու ներքո:

Placeholder
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի փրկարարները կմասնակցեն անտառային հրդեհների մարման վարժանքներին