Ստամբուլում ծեծկռտուքի ժամանակ ռուս զբոսաշրջիկ է սպանվել
Իրավունք
17:00 12/06/2023
Տարածաշրջան

Ստամբուլում ծեծկռտուքի ժամանակ ռուս զբոսաշրջիկ է սպանվել

Ստամբուլի Թաքսիմում ռուս զբոսաշրջիկը է սպանվել ծեծկռտուքի ժամանակ, իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Habertürk-ը։

Պարբերականի տվյալներով՝ ռուսի և չորս անհայտ անձանց միջև կոնֆլիկտ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Հարձակվողներից մեկը դանակով հարվածել է զբոսաշրջիկի սրտին, ինչից հետո հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ականատեսները շտապօգնություն և ոստիկանություն են կանչել։

Ռուսը հոսպիտալացվել է և չնայած բժիշկների օգնությանը՝ տղամարդը մահացել է հիվանդանոցում։

Իրավապահները պարզել են երկու հարձակվողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել։ Տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության մեջ։ Ոստիկանությունը որոնում է մյուս հարձակվողներին։

Placeholder
Ստամբուլում ծեծկռտուքի ժամանակ ռուս զբոսաշրջիկ է սպանվել