Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բահրեյնի մայրաքաղաք Մանաման կհյուրընկալի 2024թ. ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Քվեարկությունը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի /IWF/ գործկոմի նիստում:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Մերձավոր Արևելքի հայտը ստացել է ավելի մեծ աջակցություն, քան մյուս երկու թեկնածուները՝ Երևանը և Տիրանան:
Սա կլինի ծանրամարտի ամենակարևոր մրցումը, որը երբևէ անցկացվել է Բահրեյնում, որը հաջողությամբ ընդունել է 2022թ.Ասիայի առաջնությունը:
2024թ. աշխարհի առաջնությունը նշանակված է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս հետո: