«Պուտինը սպասում է». Բորելը նշել է Ուկրաինայի հարցով երկխոսության մեկնարկի հնարավոր ժամկետները
Քաղաքական
17:49 12/06/2023
Աշխարհ

«Պուտինը սպասում է». Բորելը նշել է Ուկրաինայի հարցով երկխոսության մեկնարկի հնարավոր ժամկետները


Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«ԵՄ դիվանագիտության բարձր ներկայացուցիչը պնդում է, որ Պուտինը կարող է սպասել ԱՄՆ ընտրությունների կայացմանը: Եվ նա վստահեցնում է, որ հակամարտությունը շատ այլ կերպ կզարգանա, եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լիներ Սպիտակ տանը, ոչ թե Ջո Բայդենը»,-ասվում իսպանական Onda Cero ռադիոկայանի նյութի մեջ։

Ըստ Բորելի՝ Պուտինին այցելած աշխարհի բոլոր առաջնորդները վերադարձել են նույն պատասխանով՝ «նա ունի ռազմական առաջադրանքներ, և քանի դեռ չի կատարել դրանք, չի դադարեցնի հակամարտությունը»։

Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ Չինաստանը կազդի Պուտինի վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար։
 

Placeholder