ՌԴ-ում տեղի է ունեցել ՀՆԱ-ի նվազում, սակայն մեր տնտեսվարողները կարողացան օգտվել դրանով ընձեռված հնարավորությունից. ՀՀ ֆինանսների նախարար
Տնտեսություն
11:50 12/06/2023
Հայաստան

ՌԴ-ում տեղի է ունեցել ՀՆԱ-ի նվազում, սակայն մեր տնտեսվարողները կարողացան օգտվել դրանով ընձեռված հնարավորությունից. ՀՀ ֆինանսների նախարար

«Մեր ամենամեծ առևտրային գործընկեր Ռուսաստանում տեղի է ունեցել ՀՆԱ-ի նվազում, կանխատեսվում էր, որ այն պետք է բացասական ազդեցություն ունենա մեր տնտեսական զարգացումների վրա, սակայն մեր տնտեսվարողները կարողացան օգտվել դրանով ընձեռված հնարավորությունից, որի արդյունքում մենք արձանագրեցիան բավականին բարձր աճեր»,- ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ֆինանանսրեի նախարարՎահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի շնորհանդեսը:

Նա հայտնեց, որ 187 % արտահանման աճ է եղելդեպի ՌԴ, որտեղ մեծ մաս է կազմում վերարատահանումը:

Արտահանման և մեծ քանակի կապիտալի ներհոսքի արդյունքում 2022 թվականին Հայաստանում ապահովվել է 12.6% տնտեսական աճ:

«Անվանական ՀՆԱ-ն մեր մոտ  կազմում է մոտավորպաես 8.5 տրիլիոն դրամ, որը 2021 թվականի ցուցանիշոից ավել է 1.3 տրիլիոն դրամով»,-հայտնեց հովհաննիսյանը:

Անդրադառնալով պետական պարտքին՝ Հովհաննիսյանն ասաց, որ այն 10 մլրդ 637 մլն դոլար է, որը ՀՀ դրամով 4 տրիլիոն 186 մլրդ դրամ է, դրամով պարտքը նվազել է, դոլարով պարտքն աճել է, իսկ դրամային պարտքը նրանում կազմում է 38 %:

Նախարարը նաև հայտնեց, թե 2022թ. 95%-ով կապիտալ ծախսերի ծրագրեը կատարվել են:

Placeholder