Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Նա 87 տարեկան էր։ Իտալացի գործչի մահվան մասին գրում է միջազգային մամուլ։ Մահը վրա է հասել Միլանի San Raffaele կլինիկայում։
Նա հոսպիտալացվել էր անցած ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին։ Վերջին անգամ նա բուժվել ու հիվանդանոցից դուրս էր գրվել երեք շաբաթ առաջ։ Տարբեր տեղեկությունների համաձայն, նա բողոքում էր շնչառական, սիրտ-անոթային խնդիրներից։
Նշենք, որ նրա անունը կապվում էր մի շարք սեքս-սկանդալների, կոռուպցիոն գործարքների հետ։
Միլիարդատեր, մեդիա մագնատ Բեռլուսկոնին առաջին անգամ իշխանության է եկել 1994 թվականին ու ղեկավարել է չորս կառավարություն՝ մինչև 2011 թ.-ն։