Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նախատեսվում է սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների շարքում նաև ներառել ևս երկու հանցակազմ՝ Արցախը որևէ այլ պետության կազմում ՀՀ անունից ճանաչելը, Հայոց ցեղապանության ճանաչումից հրաժարավելը, դրա դեմ ուղղված գործողությունները»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ այսօր «ՀայաՔվե» նախաձեռնող խումբը փաստաթղթերի փաթեթ է հանձնել ԿԸՀ։ 2018 թվականին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանել է հստակ ընթացակարգ, ըստ որի քաղաքացիական նախաձեռնությամբ խումբն իրավունք ունի դիմել ԿԸՀ, ներկայացնել օրենքի նախագիծ, ստանալ համապատասխան թույլտվություն և համաքաղաքացիների 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրենքի ուժով նախագիծ ներկայացել ԱԺ քննարկման։
Ա. Օրբելյանն ասաց, որ ԿԸՀ-ն կարող է մերժել բացառապես փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ինչ-որ սխալներ գտնելու դեպքում։
«Այսօր տեղի ունեցավ փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն, առերևույթ խնդիր չեն տեսել, բայց մանրամասն ուսումնասիրություն պետք է արվի։ Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում, խնդիրը հաստատելն ու ֆորմալացնելու, ֆորմալ որոշում տալն է»,- ասաց Արամ Օրբելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։