Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են 16 համատեղ զորավարժություն անցկացնել
Քաղաքական
15:39 13/06/2023
Աշխարհ

Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են 16 համատեղ զորավարժություն անցկացնել

Ադրբեջանն ու Թուրքիան այս տարվա ընթացքում նախատեսում են անցկացնել 16 համատեղ զորավարժություն, որից վեցն արդեն անցակցվել են։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին։

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական մոդելով։

«Մենք դա հստակ տեսնում ենք»,-ասել է Ալիևը։

Ալիևն ընդգծել է, որ Բաքուն և Անկարան արտաքին քաղաքականության ոլորտում կշարունակեն գործել միասնական դիրքերից։

«Ադրբեջանա-թուրքական միասնության գործոնը կարևոր է տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության համար»,- ասել է նա։

Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում։ Հիշեցնենք, որ ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Ացախի Հանրապետության շուրջ 200 բնակավայր, այդ թվում հայոց բերդաքաղաք Շուշին։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, հենց դա ցանկանա Ադրբեջանը, և դա կլինի իրենց ուղերձը ողջ աշխարհին՝ մասնավորապես Հայաստանին։

Placeholder