Տարոն Ոսկանյանը ևս լքել է ազգային հավաքականի ճամբարը
Սպորտ
08:42 14/06/2023
Հայաստան

Տարոն Ոսկանյանը ևս լքել է ազգային հավաքականի ճամբարը

Հայաստանի ազգային հավաքականում ևս մեկ վնասվածք կա։ Կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը ևս լքել է հավաքականի ճամբարը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ ֆեյսբուքյան էջից։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և ռուսական «Ռոստովի»  կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նույնպես վնասվածք էր ստացել  մարզման ժամանակ։ Նա  լքել էր հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով։

 

Placeholder
Տարոն Ոսկանյանը ևս լքել է ազգային հավաքականի ճամբարը