Մեր թիրախը գործադիրի ղեկավարը պետք է լինի. Փաստաբան
Իրավունք
11:38 14/06/2023
Հայաստան

Մեր թիրախը գործադիրի ղեկավարը պետք է լինի. Փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.

«Երեկ Փաստաբանների պալատում կայացած ակումբի նիստի թեման ոստիկանների կողմից փաստաբան Կ.Ալավերդյանի նկատմամբ բռնության գործադրումն էր:

Նիստում որոշվեց կտրուկ քայլերի գործադրման հերթականությունն ու հաջորդականությունը, ինչն առաջին հայացքից կարող է բռնության կանխարգելման գործուն միջոց թվալ, սակայն կարծում եմ, որ գործողությունների թիրախը սխալ ենք ընտրել: Երբ մեկը մյուսին ձեռքով հարվածում է՝ պահանջում են ոչ թե ձեռքին պատասխանատվության ենթարկել, այլ անձին՝ ձեռքի տիրոջը:

Ներքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության  կառույց է, գործադիրի ղեկավարը գիտենք ով է:

ՆԳՆ կազմավորումից հետո ոստիկանության գործելաոճը գլորվել է մինչև 90-ականները, ոստիկանության բաժիններում սովորական են դարձել ծեծ ու ջարդը, բռնություններն ու խոշտանգումները: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը տեղյակ չէ՞ այս տենդենցի մասին:

Եթե տեղյակ չէ, ապա դա իր թուլության արդյունքն է, եթե տեղյակ է և թույլ է տալիս, ապա առերևույթ հանցանք է կատարում: Յուրաքանչյուր դեպքում մեր թիրախը նա պետք է լինի, ոստիկանապետի ու դատախազի լիազորությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելով արդյունքի չենք հասնելու»։ 

Placeholder