Քուվեյթը ավելի քան 370 միլիոն դոլարի թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր է պատվիրում
Քաղաքական
10:45 14/06/2023
Աշխարհ

Քուվեյթը ավելի քան 370 միլիոն դոլարի թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր է պատվիրում

Քուվեյթը Թուրքիայի հետ համաձայնագիր է կնքել Bayraktar TB2 գրոհային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Էմիրության բանակը երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ պայմանագրի արժեքը 367 միլիոն դոլար։

«Քուվեյթի պաշտպանության նախարարությունը թուրքական կողմի հետ ուղղակի պայմանագիր է կնքել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի մատակարարման համար՝ 367 մլն դոլարի չափով»,-ասվում է Քուվեյթի բանակի թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Քուվեյթի պատվիրած անօդաչու թռչող սարքերի թիվը չի նշվում։

2019 թվականի հուլիսին Bayraktar TB2-ը Քուվեյթում անցել է մի շարք թեստեր։ Սարքը կարողացել է ավելի քան 23 ժամ առանց ընդհատումների թռչել բարդ կլիմայական պայմաններում, ինչպիսիք են բարձր ջերմաստիճանը, քամին և ավազային փոթորիկները։ Ինչպես նշել են Քուվեյթի բանակում, Bayraktar TB2-ը բազմակի օգտագործման է, սարքը կարող է տեղափոխել 650 կգ ծանրաբեռնվածություն և զարգացնել մինչև 130 կմ/ժ արագություն: Քուվեյթը դարձավ աշխարհում 28-րդ երկիրը, որը պայմանագիր է կնքել այս անօդաչու սարքերի ձեռքբերման համար։

Placeholder