Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր է համարել Նիկոլ Փաշինյանի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։
«Սակայն, ինչպես արդեն ասել եմ, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր պահ է։ Մինչ օրս Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել»,– թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը։
Նա «կարևոր քայլ» է անվանել նաև Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա։
«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա կարճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես երախտագիտություն հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։