Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու մասին միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Դ. Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
«Երկու դատական նիստ առաջ միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Հաշվի էինք առել այն, որ գործով 15 վկաներից 11-ն արդեն հարցաքննվել էին: Դատարանը մերժեց մեր միջնորդությունը»,- ասել է Սերգեյ Հովհաննիսյանը:
Հարցին, բողոքարկելո՞ւ են դատարանի որոշումը, Հովհաննիսյանը պատասխանել է. «Այո´։ Դեռ չենք ստացել որոշումը, ստանալուն պես այս շաբաթ կբողոքարկենք»: