«Թրքահպատակ իշխանությունները ռեպրեսիաների են դիմում ազգային գործիչների նկատմամբ, փորձում են լռեցնել Արմեն Աշոտյանին»
Քաղաքական
20:28 15/06/2023
Հայաստան

«Թրքահպատակ իշխանությունները ռեպրեսիաների են դիմում ազգային գործիչների նկատմամբ, փորձում են լռեցնել Արմեն Աշոտյանին»

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, քննարկվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ 

Դատարանի բակում հավաքված են քաղաքական, հասարակական գործիչներ՝  իրենց աջակցությունը հայտնելու Արմեն Աշոտյանին։

«Հավաքվել ենք ի աջակցություն Արմեն Աշոտյանի։ Թրքահպատակ իշխանությունները ռեպրեսիաների են դիմում ազգային գործիչների նկատմամբ, փորձում են լռեցնել Արմեն Աշոտյանին։

Այստեղ ենք ի աջակցություն Արմեն Աշոտյանի և ասելու, որ մեզ հնարավոր չէ լռեցնել և ձեր դավաճանական թրքահապատակ  իշխանությունը չի կարող լռեցնել հայամետ, հայասեր հայրենասեր քաղաքացիներին»,- դատարանի բակում հայտարարեվ ՀՀԿ-ական Հենրիկ Դանիելյանը։

«Նիկոլ դավաճան, «ազատություն, ազատություն»՝ գոռում են դատարանի բակում հավաքվածները։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել  այսօր, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։

Placeholder