Աշոտյանին տեղափոխեցին ՁՊՎ
Քաղաքական
15:50 15/06/2023
Հայաստան

Աշոտյանին տեղափոխեցին ՁՊՎ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին քիչ առաջ Քննչական կոմիտեից տեղափոխեցին Ձերբակալվածների պահման վայր։

Հիշեցնենք, նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Աշոտյանին 24 ժամով ձերբակալելու որոշում է  կայացվել։ 12 Ժամվա ընթացքում քննիչը ներկայացնելու է կալանավորման միջնորդություն։

Քննչական կոմիտեի դիմաց բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ էին հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու Աշոտյանին։ Նրանց շատերի որակմամբ, ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։


 

Placeholder
Աշոտյանին տեղափոխեցին ՁՊՎ