Վրաստանը ևս մեկ շրջանցիկ ճանապարհ կկառուցի Ռուսաստանի ուղղությամբ
Քաղաքական
09:53 15/06/2023
Տարածաշրջան

Վրաստանը ևս մեկ շրջանցիկ ճանապարհ կկառուցի Ռուսաստանի ուղղությամբ

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը 245,9 մլն լարիի (94,2 մլն դոլար) մրցույթ է հայտարարել վրաց-ռուսական սահման՝ Կազբեգի-Վերին Լարս անցակետի ուղղությամբ նորացված ճանապարհային հատվածի կառուցման համար։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։

Նոր ճանապարհը կլինի Արշա-Ստեփանծմինդա շրջանցիկ ճանապարհի շարունակությունը և կլինի նոր մայրուղու առանցքային հատվածներից մեկը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի հասնել Կոբի գյուղ՝ առանց Ստեփանծմինդայում կանգ առնելու։

Այժմ Վրաստանում կառուցվում է ևս մեկ՝ Քվեշեթի-Կոբի՝ Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհ. այնտեղ ձմռանը հաճախ ձնահյուսի վտանգ է լինում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։

Placeholder
Վրաստանը ևս մեկ շրջանցիկ ճանապարհ կկառուցի Ռուսաստանի ուղղությամբ