ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողները  Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել
Քաղաքական
10:44 15/06/2023
Հայաստան

ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է:

Ժամը 10:00-ի դրությամբ  իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

 

Placeholder
ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել