Տիգրան Աթանեսյան. Հույս չունենք հակակոռուպցիոն դատարանից, այն նիկոլյան տրոյկան է
Իրավունք
16:06 15/06/2023
Հայաստան

Տիգրան Աթանեսյան. Հույս չունենք հակակոռուպցիոն դատարանից, այն նիկոլյան տրոյկան է

«Մենք այսօր ցուցմունք չենք տվել, քանի որ նախկինում, երբ գործը քննվում էր ՀՔԾ-ում պարոն Աշոտյանը մանրամասն ցուցմունք է տվել, սակայն ՀՔԾ-ն շուրջ երկու տարի ոչ մի հիմք չէր գտնում քրեական գործ հարուցելու համար»,-ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Տիգրան Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՔԿ-ն ձերբակալել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Նրա խոսքով, նույն նյութերի հիման վրա ՔԿ-ն որոշեց քրեական գործ հարուցել։

«Այսինքն ՀՔԾ-ն կողմ էր գործը կարճեկուն, իսկ այս հիմնարկը գտավ, որ նույն նյութերի հիման վրա կարելի է մարդուն կալանավորել։ Ես արդեն ասացի՝ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ Մի քանի ժամից կիմանանք դատական նիստի ժամը, ո՞վ է քննելու։ Հակակոռուպցիոն դատարանն է, ոչ մի հույս չունենք, դա նիկոլյան տրոյկան է՝ հատուկ ստեղծված մարդկանց վնաս տալու համար»,-ասաց փաստաբանը։
 

Placeholder
Տիգրան Աթանեսյան. Հույս չունենք հակակոռուպցիոն դատարանից, այն նիկոլյան տրոյկան է