Արմենի ձերբակալումը խոսում է Նիկոլի վախերի, անձնական հաշվերահարդարի մասին. Շարմազանով
Քաղաքական
14:18 15/06/2023
Հայաստան

Արմենի ձերբակալումը խոսում է Նիկոլի վախերի, անձնական հաշվերահարդարի մասին. Շարմազանով

Կապիտուլյանտների ռեժիմն ունի 2 փեշակ. համար մեկ՝ օդում շոուներբ անել և իրական վտանգի, սպառնալիքների փոխարեն հանրության ուշադրությունը շեղել, երկրորդ՝ քիրվայություն անել թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Այսօր Քննչական կոմիտեի  շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչո՞վ էր Արմեն Աշոտյանը վտանգավոր․ նրանից ավելի լավ ով էր պայթեցնում սրանց հակապետական, տգետ քաղաքականության փուչիկը: Արմեն Աշոտյանն առաջինը փաստաթուղթ հրապարակեց և խոսեց բրյուսելյան տարբերակի մասին, նա առաջինը հրաօակեց՝ ասելով, որ սրանք հրաժարվել են ինքնորոշման իրավունքից, Արմենը ուշադրություն հրավիրեց Բորելի հայտարարությանը, շատերը դա չէին նայել: Արմենը մանրակրկիտ ներկայացնում ու հերձում էր սրանց ստերը, այս իշխանության հակապետական բնույթը։

Արմենի և նրա նմանների գործունեության արդյունքում է Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 94 տոկոսից իջել 14 տոկոսի: Իհարկե, Արմենը վտանգ է ներկայացնում, նա ընդդիմադիր դաշտում ամենաարդյունավետ գործող գործիչներից է: Հետևաբար, պետք է ցեխոտեն, հազար ու մի պիտակ կպցնեն․ փողերի լվացումը կպրցին, հիմա էլ կարող  է Քենեդու սպանությունը կպցնեն և փորձեն հանրության ուշադրությունը շեղեն։ Արմենի ձերբակալումը խոսում է Նիկոլի վախերի, ռեժիմի` խուճապի մեջ լինելու և անձնական հաշվերահարդարի մասին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ սա  քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական գործունեության հետ կապված խնդիր է․ «Անձնական, քաղաքական վրեժխնդրություն է«,- հավելեց նա։ 

Placeholder