ՌԴ ԱԳՆ. Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններով
Քաղաքական
11:59 15/06/2023
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններով

Մոսկվան անհանգստացած է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունում միջնորդական ծառայություններ պարտադրելու Վաշինգտոնի փորձի վերաբերյալ տեղեկություններով: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Մեզ անհանգստացնում է այն տեղեկությունը, որը հայտնվել է մամուլում, որ ԱՄՆ-ը փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայությունները հիմա նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ։ Այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»,-ընդգծել են նախարարությունից։

Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրի տեսքով պարտադրում է հանդիպել ադրբեջանական կողմի հետ։

«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան սպառնում է տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»,- պարզաբանել է նա։
 

Placeholder