Վաշինգտոնը մտահոգված է՝ ՀՀ-ում Ադրբեջանի կրակոցներից ԱՄՆ հետ կապ ունեցող ձեռնարկության աշխատողներ են վիրավորվել
Քաղաքական
22:50 14/06/2023
Աշխարհ

Վաշինգտոնը մտահոգված է՝ ՀՀ-ում Ադրբեջանի կրակոցներից ԱՄՆ հետ կապ ունեցող ձեռնարկության աշխատողներ են վիրավորվել

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է այսօր Երասխում ԱՄՆ հետ կապ ունեցող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցների առնչությամբ։ Այս մասին է նշված ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի հետ առնչվող ձեռնարկության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Մենք կրկնում ենք մեր կոչը` սահմանների երկայնքով զսպվածություն պահպանել, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,– Թվիթերի իր էջում գրել է Միլլերը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է թշնամին կրակում է  Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Նրանք են՝ գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։

 

Placeholder
Վաշինգտոնը մտահոգված է՝ ՀՀ-ում Ադրբեջանի կրակոցներից ԱՄՆ հետ կապ ունեցող ձեռնարկության աշխատողներ են վիրավորվել