Աթանեսյան. 12 ժամում դատարան կներկայացվի Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն
Քաղաքական
15:07 15/06/2023
Հայաստան

Աթանեսյան. 12 ժամում դատարան կներկայացվի Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն

«Արմեն Աշոտյանը ձերբակալվել 24 ժամով։ 12 ժամում պետք է դատարան ներկայացվի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նրա ներկայացմամբ, որոշման մեջ որպես ձերբակալման հիմք նշված է, որ նա խախտել է խափանման միջոցւ պայմանները։

«Ինչո՞վ է խախտել, նշված չէ։ Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել։ Դրան զուգահեռ լրացվել է մեղադրանքը, ոչ թե փաստական մասը, այլ որակումները։ Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որ շուրջ մենք ութ ամիս չենք հարցաքննվել։ Կարելի է  ասել մեզ հետ քննություն չի կատարվել։ Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում։ Մեղադրանքի մասին երկու բառով խոսեմ՝ այն պարզապես ծիծաղելի է»,-ասաց Աթանեսյանը։

Փաստաբանը նկատեց, որ վատնման կամ փողերի լվացման դեպքում ինչ-որ գումար պետք է կորի, մինչդեռ գումար չի կորել, այն դարձել է անշարժ գույք, որը հենց այս պահին պատկանում է  բժշկական համալասարանին, արժե երկու անգամ թանկ, քան այն պահին, երբ ձեռք է բերվել։ 

«Պարոն Աշոտյանը սա որակում է որպես քաղաքական հետապնդում՝ կապված Արցախը հանձնելու ազգակործան քաղաքալանության հետ»,-ասաց Աթանեսյանը։

Փաստաբանը նշեց, որ ցուցմունք չի տվել, տրամադրութունը մարտական է։

«Մենք գիտեինք սրա մասին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Աթանեսյան. 12 ժամում դատարան կներկայացվի Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն