Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն որոշել է աջակցել աշխարհում հալածվող քրիստոնյաներին և Արցախի Հանրապետության (ԼՂՀ) հայերին, ովքեր արդեն կես տարի տառապում են Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակումից։ Այդ մասին հայտնում է Nouvelles d'Armenie հրատարակությունը։
Հունիսի 15-ի երեկոյան Փարիզում, «Առաքելության գիշեր» միջոցառման շրջանակներում, Ժիրուն աճուրդի է հանել մի շապիկ, որում 2022 թվականի աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի հավաքականի կազմում քառորդ եզրափակիչում հաղթել է Անգլիայի հավաքականինև այդ հանդիպման 78-րդ րոպեին Ժիրուն դարձավ գոլի հեղինակ։
Շապիկի վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է երկու քրիստոնեական կազմակերպությունների, այդ թվում՝ «Հույս Հայաստանի համար» (Espoir pour l’Arménie) հիմնադրամին, որը համագործակցում է Open Doors (Portes Ouvertes) բարեգործական կազմակերպության հետ։
Միջոցառմանը ներկա «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և նվիրատուներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համերաշխության համար:
«Մեծ շնորհակալություն Օլիվյե Ժիրուին իր հավատքի և իր մարդասիրության համար»,- ասվում է գրառման մեջ։