Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար. Պետրակով
Սպորտ
10:00 16/06/2023
Հայաստան

Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար. Պետրակով

«Կարծում եմ՝ բավականին դժվար խաղ կլինի, կփորձենք պայքարել ու կռվել մինչև վերջ: Կփորձենք խաղալ 3 միավորի համար»,-  ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպմանը ընդառաջա կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ազգայյին հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

Նրա կարծիքով, այս տարի շատ ավելի լավ թիմ ունեն՝ բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներով, և իրենց նպատակը լինելու է փորձել որակավորվել Եվրո 2024-ի համար:

Հայաստանի ազգայինհավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նույնպես ասել է, որ մեկ նպատակ ունեն՝ որակավորվել Եվրո 2024-ի համար: 

«Մենք հավատում ենք մեր ուժերին և դրական ենք տրամադրված։ Ինչպես արդեն ասացի, մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար: Ինչի՞ համար խաղալ ֆուտբոլ, եթե չես պայքարելու»,- նշել է նա։

Այսօր կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը։ 

Placeholder
Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար. Պետրակով