Գործադիրը 224,1 մլն դրամ հատկացրեց 23 կրթական հաստատության նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը
Կրթություն, գիտություն
12:25 16/06/2023
Հայաստան

Գործադիրը 224,1 մլն դրամ հատկացրեց 23 կրթական հաստատության նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը

«Նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ-ին բյուջեով նախատեսված միջոցներից կատարել վերաբաշխում 224 մլն 100 հազար դամի չափով և այն ուղղել Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կրթահամալիների ստեղծամն և դպրոցների կառուցման նպատակով նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը»,-հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով բյուջեից հերթական վերաբաշխման նախագիծը:

Նախարարը հայտնեց, որ Սյունքի մարզի քաղաքաներում դպրոցների կառուցման նախագծման նպատակով նույնպես գումար կհատկացվի:

«Որոշման նախագծով գումար կհատկացվի 23 կրթական հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են, 14-ը՝ դպրոց»,-ասաց Անդրեասյանը:

Հայտնելով, որ նպատակադրվել են խնայողություններ անել՝ նախարարն ասաց, որ այդ նպատակով նախագծանախահաշվարկային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանի մեկ դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ:

Ժաննա Անդրեասյանը  հայտնեց, որ ընդունվող որոշմամբ կառուցվող կրթահամալիրների թիվը կհասնի130-ի և կվերաբերի 40 հազար աշակերտի:

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ այն իրենց խոստացած 500 կրթահամալիրների կառուցման շրջանակում է և հերթով անցավ բոլոր դպրոցներով՝ կառավարության նիստի ժամանակի 2/3-ը հատկացնելով հարցի քննարկմանը:
 

Placeholder