Այս պահին անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
13:15 16/06/2023
ԼՂՀ

Այս պահին անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել. Անահիտ Ավանեսյան

«Այս պահին անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել»,-կառավարության մուտքի մոտ տված ճեպազրույցի ժաման հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով նախորդ օրը Լաչինի միջանցքի ամբողջական փակման հետևանքով ծանր հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքի մասին հարցին:

Նրա խոսքով՝ հունիսի 15-ին Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող մեքենաները Լաչինի միջանցքից հետ են վերադարձվել և պարզ չէ թե, երբ հնարավոր կլինի հիվանդներին հասցնել Երևան:

«Ժամանակի ընթացքում մենք անընդհատ այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական թիմերը միասնական ցույց տան բժշկական օգնություն, բայց սա, իհարկե, լուծում չի կարող լինել»,-հայտարարեց Առողջապահության նախարարը և խստորեն դատապարտեց երևույթն՝ հավելելով. «Պացիենտների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին և հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»:

Placeholder
Այս պահին անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել. Անահիտ Ավանեսյան