Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը թագավորության և իսլամական հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Իրան։
ISNA գործակալության փոխանցմամբ՝ արքայազն Ֆեյսալը բանակցություններ կանցկացնի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բացի այդ, նախարարի այցի ընթացքում կարող է տեղի ունենալ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։
Sky News Arabia-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը Թեհրանում կհանդիպի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկամսյա ժամկետում վերսկսել դեսպանատների աշխատանքը։