Էդուարդ Վարդանյանը իր հաղթանակը նվիրել է Արցախում շրջափակման մեջ գտնվող  120 000 հայերին
Աշխարհում
09:35 17/06/2023
Աշխարհ

Էդուարդ Վարդանյանը իր հաղթանակը նվիրել է Արցախում շրջափակման մեջ գտնվող 120 000 հայերին

Հունիսի 16-ին Սոչիում կայացած  խառը մենամարտերի Absolute Championship Akhmat՝ АСА մրցաշարում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը։ Նա երրորդ ռաունդում  ղազախստանցի Արտյոմ Ռեզնիկովին հաղթել է տեխնիկական նոկաուտով և դարձել Գրան պրիի հաղթող։

Հայ մարզիկը մենամարտից հետո ասել է, որ իր հաղթանակը նվիրում է 120 000 հայերին, որոնք գտնվում են Արցախում շրջափակման մեջ․ «Իմ հաղթանակը նվիրում է 120 հազար հայերին, որոնք այժմ Արցախում գտնվում են շրջափակման մեջ»։ Այնուհետև հայերենով շարունակել է. «Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք»։


 

Placeholder
Էդուարդ Վարդանյանը իր հաղթանակը նվիրել է Արցախում շրջափակման մեջ գտնվող 120 000 հայերին