Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում: Լուրը հայտնում է RB Sport-ը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Սասուոլոն» և «Ֆիորենտինան»։
Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Կոնֆերենց լիգայի եզրափակիչում «Ֆիորենտինան» 1-2 հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին»: «Սասուոլոն» չի մասնակցել եվրոպական մրցումներին, իսկ Իտալիայի առաջնությունում թիմը զբաղեցրել է 13-րդ տեղը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ կնքված է մինչև 2026 թվականը։ Անցած մրցաշրջանում անցկացրած 32 հանդիպումներում Սպերցյանը 13 անգամ գրավել է մրցակցի դարպասին, տասը անգամ հանդես է եկել նաև թիմակիցների օգնականի դիրքում։