Հայաստանում Եվրոպական հնագիտության օրերը շարունակվում են
Մշակույթ
17:50 17/06/2023
Հայաստան

Հայաստանում Եվրոպական հնագիտության օրերը շարունակվում են

Հայաստանում Եվրոպական հնագիտության օրեր են. այս կապակցությամբ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում հունիսի 16-18-ն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին, այդ թվում՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, մասնակցություն մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումների:

Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի վերջին տարիներին իրականացրած Վերին Նավեր հնավայրի պեղումների արդյունքները՝ գտածոների նոր ցուցադրությամբ:

Եվրոպական հնագիտության օրերի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

Placeholder
Հայաստանում Եվրոպական հնագիտության օրերը շարունակվում են