Ադրբեջանի ՊՆ-ն  օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
Քաղաքական
16:32 17/06/2023
Հայաստան

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել:

Ադրբեջանի ՊՆ  հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 14:30-14:55-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար»։ 

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հաղորդել էին. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 10:45-ից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար»։ 

Placeholder
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել