Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ կրակոցներից հետո Ֆրանսիան դեէսկալացիայի և խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արել
Քաղաքական
12:39 17/06/2023
Աշխարհ

Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ կրակոցներից հետո Ֆրանսիան դեէսկալացիայի և խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արել

Ֆրանսիան ափսոսք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի հետ կապված, այդ թվում՝ կրակոցներ ուղղված Հայաստանի տարածքում գտնվող Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Փարիզը զսպվածության, լարվածության թուլացման և խաղաղ բնակչության պաշտպանության կոչ է անում։ Այս մասին  ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն, Ֆրանսիան նաև հաստատում է իր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի լիակատար կատարմանը Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքով՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհի երկայնքով երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։

«Ֆրանսիան  լծված է խաղաղության վերադառնալու օրակարգին՝ ի բարօրություն տարածաշրջանի ամբողջ բնակչության»,- նշված է հայտարարության մեջ։

Placeholder
Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ կրակոցներից հետո Ֆրանսիան դեէսկալացիայի և խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արել