Այսօր՝ հունիսի 18–ին նշվում է մեր մասնագիտական տոնը՝ բուժաշխատողի օրը. Արմեն Չարչյան
Առողջություն
18:22 18/06/2023
Հայաստան

Այսօր՝ հունիսի 18–ին նշվում է մեր մասնագիտական տոնը՝ բուժաշխատողի օրը. Արմեն Չարչյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրում է.

«Իմ շատ սիրելի գործընկերներ՝ բուժաշխատողներ։

Այսօր՝ հունիսի 18–ին նշվում է մեր մասնագիտական տոնը։ 

Բժիշկ լինելը կոչում է։ Մենք ընտրել ենք ամենամարդասիրական, ամենապատասխանատու  ու վեհ մասնագիտությունը։ Բժշկի սխալը կարող է ճակատագրական լինել, ուստի մեզանից ակնկալում են ոչ միայն պրոֆեսիոնալիզմ, այլև բարոյականության և հոգևոր մաքրության հատուկ աստիճան։ Առողջությունը ամենամեծ հարստությունն է, առանց որի անհնար է ունենալ երջանիկ և լիարժեք կյանք, այնպես որ մեր աշխատանքը միշտ պահանջված և հարգված կլինի:

Սիրելի գործընկերներ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում»:

Placeholder