Գոհ եմ բոլորի նվիրումից և անձնազոհ խաղից. Ալեքսանդր Պետրակով
Սպորտ
23:27 19/06/2023
Հայաստան

Գոհ եմ բոլորի նվիրումից և անձնազոհ խաղից. Ալեքսանդր Պետրակով

«Շատ ծանր խաղ էր, շնորհակալ եմ տղաներին, որ նրանք բնավորություն ցույց տվեցին, ֆունկցիոնալ առումով շատ ծանր էր իրենց համար»,- հետխաղային մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Հիշեցնենք, որ  ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Նա նշեց, որ գոհ է փոխարինման մտած  ֆուտբոլիստներից, ընդհանրապես որևէ մեկից դժգոհություն չունի։

«Այս պահին նրանք նստած են հանդերձարանում, որոշները նույնիսկ կանգնել չեն կարողանում։ Իրենց առաջարկել էի ինտենսիվ ֆուտբոլ խաղալ։ Որևէ մեկից դժգոհություն չունեմ։ Գոհ եմ բոլորի նվիրումից և անձնազոհ խաղից»,- նշեց Պետրակովը։

Անդրադառնալով Եվրո 2024-ին մասնակցելու հնարավորությանը, նա ասաց. «Ամեն հնարավորը կանենք․ սկսած ինձանից, իմ մարզչական շտաբից, խաղացողներից, որ այնտեղ գնանք, ինչպես դա կլինի, ես չեմ կարող ասել։ Առավելագույն ուժերը կներդնենք, մենք շատ ենք ուզում հայտնվել Գերմանիայում»։  

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

 

 

Placeholder