Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իջևանում կարկտահարության և ուժգին քամու հետևանքով կան էներգետիկ ցանցի վթարներ, վնասված տանիքներ, ջրալցված նկուղային հարկեր
Անձրևի, կարկտահարության և ուժգին քամու հետեւանքով Տավուշի մարզկենտրոն Իջևանում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ կարկուտը և անձրևը վնասել է նաեւ Իջեւան համայնքի գյուղական բնակավայրերը:
Փրկարարների օգնությամբ ծառի տակ մնացած մեքենայից դուրս են բերվել ուղևորները, որոնց մեջ եղել են նաևերեխաներ։ Փրկարարները, ոստիկանները, համայնքային իշխանությունները մաքրում եւ բացում են միջպետական, ինչպես նաև համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները։
Այս պահին կան էներգետիկ ցանցի վթարներ, կոտրված ծառեր, վնասված տանիքներ, ջրալցված նկուղային հարկեր։









