100 ժամ 8 րոպե, իսկ Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը դեռ չի տրվել
Քաղաքական
16:39 20/06/2023
Հայաստան

100 ժամ 8 րոպե, իսկ Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը դեռ չի տրվել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288 հոդվածի 8-րդ մաս՝ 8. Որոշման (կալանքի- խմբ.) եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումը պատշաճ ձևով տրվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է այն մեղադրյալի հաշվառման հասցեով, որի գտնվելու վայրը հայտնի չէ։

Իրականություն՝ օր 4-րդ, կամ ավելի հստակ՝ 100 ժամ 8 րոպե, իսկ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ոչ ինձ, ոչ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել:

Երկրի փնթի ու գարշահոտ կառավարչի դատական համակարգը չի կարող լինել պարտաճանաչ»։

Placeholder
100 ժամ 8 րոպե, իսկ Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը դեռ չի տրվել