«Հրապարակ». «Financial times»-ի աղյուսակում հակառուսականությունը Հայաստանում ավելի մեծ է քան Մոլդովայում
Օրվա մամուլ
09:23 20/06/2023
Հայաստան

«Հրապարակ». «Financial times»-ի աղյուսակում հակառուսականությունը Հայաստանում ավելի մեծ է քան Մոլդովայում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Financial times-ը մի ուշագրավ աղյուսակ է հրապարակել, թե նախկին խորհրդային երկրներում որքան են կազմում հակառուսական տրամադրությունները: Ավելի ստույգ՝ թե 2021 թվականի համեմատ դրանք ինչ աճ են գրանցել: Ուշագրավ է, որ ամենամեծ աճը գրանցվել է Լիտվայում, Էստոնիայում, Ղազախստանում և, բնականաբար` Ուկրաինայում, սակայն փոքր չէ նաև Հայաստանում:

Իհարկե, սա ոչ այնքան պատերազմի, որքան ապաշնորհ ռուսական քաղաքականության արդյունքն է, որը շատ վատ է աշխատում այս բոլոր երկրներում: Սակայն առավել ուշագրավ է այն, որ բրիտանական պարբերականն այս ցանկում չի ներառել Ադրբեջանը: Եվս մի ապացույց` Ադրբեջանի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder