ՌԴ Տամբովի մարզի վառոդի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է մահացել
Աշխարհում
17:45 20/06/2023
Աշխարհ

ՌԴ Տամբովի մարզի վառոդի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է մահացել

Տամբովի մարզի Կոտովսկի վառոդի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Ըստ թարմացված տեղեկատվության՝ Կոտովսկի վառոդի գործարանում տուժածների թիվը հասել է 16-ի, նրանցից չորսը մահացել են»,-ասել է աղբյուրը։

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի խոքով՝  փրկարարներն արդեն մարել են Տրուդա պողոտայում գտնվող ձեռնարկության հրդեհը։

Ինչպես հայտնել է Տամբովի մարզի նահանգապետ Մաքսիմ Եգորովը Telegram-ի իր ալիքում, միջադեպի պատճառ է դարձել մարդկային գործոնը։
 

Placeholder