Ֆրանսիայում կայծակից 23 կով է սատկել
Աշխարհում
15:27 20/06/2023
Աշխարհ

Ֆրանսիայում կայծակից 23 կով է սատկել

Ֆրանսիայի Կանտալ դեպարտամենտում, որը տուժել է անձրևների և ամպրոպների հետևանքով, 23 կով սատկել են կայծակի հարվածից: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ այդ մասին հայտնում է Montagne տեղական հրատարակությունը։

«Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Գլենա կոմունայի Լաբրուս ֆերմայում կայծակի հարվածից ծառի տակ 23 կով  է սատկել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի առավոտյան ֆերմերի դուստրը հայտնաբերել է, որ նախիրից մոտ քսան կով է պակասել, ապա գնացել է այն վայրը, որտեղ նրանք հաճախ են արածեցնում։ 21 կով արդեն սատկած էին, երկուսը պարալիզացված էին, որոնք ավելի ուշ՝ էֆթանազիայի ենթարկվեցին:

«Ոմանք տասը տարեկան էին: Դա իսկական գենետիկ աշխատանք էր: Ես 60 տարեկան եմ, ես դրա վրա եմ աշխատում արդեն 40 տարի»,-պարբերականը մեջբերում է ֆերմայի սեփականատեր Ժան-Պոլ Գրիմալի խոսքերը:

Սա հսկայական ֆինանսական կորուստ է ֆերմայի համար, քանի որ գործարանին կաթի մատակարարումը զգալիորեն կկրճատվի, հավելում է նա։ Այժմ ընտանիքը զբաղվում է ապահովագրական վճարների խնդրով և նախատեսում է համալրել անասունները։

Placeholder