Թուրքական ռազմական արտադրանքը ներկայացվել է Փարիզի ավիացուցահանդեսին
Տարածաշրջան
14:53 20/06/2023
Տարածաշրջան

Թուրքական ռազմական արտադրանքը ներկայացվել է Փարիզի ավիացուցահանդեսին

Ֆրանսյիայում հունիսի 19-ին 54-րդ անգամ մեկնարկել է ամենահին ավիացուցահանդեսը համարվող  «Paris Airshow»-ն, որին մասնակցել է նաև Թուրքիան:

Մասնավորապես Ֆրանսիայի մայրաքաղաք փարիզի «Paris-Le Bourget» օդանակավայանում թուրքական ռազմական արտադրանքը ներկայացրել են թուրքական «TUŞAŞ»  և «Roketsan» ընկերությունները:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, «TUŞAŞ» շարժիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել է թուրքական արտադրության տուրբո դիզելային և բենզինային շարժիչներ, իսկ «Roketsan»  հրթիռարտադրությամբ զբաղվող ընկերությունը՝  թե՛ օդ-ցամաք, թե՛ ցամաք-օդ կիրառելություն ունեցող մի շարք հրթիռներ:

«Paris Airshow»-ում ցուցադրվել են նաև թուրքական «Anka», «Atak», «Hürkuş», «Gökbey», «Kaan»  տեսակի անօդաչու թռչող սարքեր:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 19-ին միջոցառման պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ում գլխավորած պավիրակությունը դեռևս հունիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա:

Փարիզի  ավիացուցահասնեսը կտևի մինչև հունիսի 25-ը ներառյալ:
 

Placeholder