Ակցիա. Փաստաբանը ՆԳՆ շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու  սաղավարտով
Իրավունք
11:20 20/06/2023
Հայաստան

Ակցիա. Փաստաբանը ՆԳՆ շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով

Փաստաբաններն այսօր բողոքի ակցիա են իրականացնում ներքին գործերի նախարարության շեքի դիմաց։ Նրանցից մեկն այստեղ է եկել զրահաբաճկոն ու սաղավարտ հագած, ձեռքին  «Ոչ բռնությանը» գրությամբ ցուցանակ ունի։

Հիշեցնենք, որ նրանք ակցիաների շարքը սկսել են այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքում ծեծի էր ենթարկվել փաստաբան  Կարեն Ալավերդյանը։


Երեկ նրանք դատախազ Աննա Վարդապետյանին նվեր էին տարել կարմիր ժապավենով հեռուստացույց, քանի որ դատախազը հայտարարել էր, թե տեղյակ չէ փաստաբաննեի նկատմամբ բռնությունների դեպքերին։

Ավելի վաղ նրան ՓՊ շենքից երթ իրականացրեցին դեպի ԵՄ գրասենյակ՝ տեղեկացնելով, որ «ԵՄ տրամադրած գումարները ծախսվում են փաստաբանների դեմ բռնության նպատակով»։





Placeholder
Ակցիա. Փաստաբանը ՆԳՆ շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով