36 տարեկանում մահացել է Սանկտ Պետերբուրգի տիկնիկային թատրոնի արտիստ Միխայիլ Լոժկինը
Մշակույթ
15:31 21/06/2023
Աշխարհ

36 տարեկանում մահացել է Սանկտ Պետերբուրգի տիկնիկային թատրոնի արտիստ Միխայիլ Լոժկինը

36 տարեկանում մահացել է Սանկտ Պետերբուրգի տիկնիկային թատրոնի արտիստ Միխայիլ Լոժկինը: «Միր-24»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են թատրոնից։

Դերասանի մահվան պատճառը չի նշվում։

Գործընկերները նրա մասին խոսում են որպես սիրելի ընկերոջ և հանճարի։

Լոժկինը ծնվել է 1986 թվականին Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիան՝ տիկնիկային թատրոնի արտիստի մասնագիտությամբ (Ռուսլան Կուդաշովի արվեստանոց)  Մասնակցել է ոչ միայն տիկնիկային թատրոնի, այլև մի շարք այլ թատրոնների  բեմադրություններին։ Խաղացել է նաև ֆիլմերում։

Դերասանն արժանացել է նաև մի շարք մրցանակների։

Placeholder
36 տարեկանում մահացել է Սանկտ Պետերբուրգի տիկնիկային թատրոնի արտիստ Միխայիլ Լոժկինը