Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
Աշխարհում
08:37 21/06/2023
Աշխարհ

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Խերսոնի շրջանում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: «Իզվեստիա․ռու»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է տարածաշրջանի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։

Նա նշել է,  որ ներկա պահին 3,5 հազար մարդ պատվաստվել է վտանգավոր վարակների դեմ։ Գրեթե 2,2 հազար տուժած էլ, ըստ նրա, ստացել է վճարումներ։

Տարածաշրջանում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները։ Մասնագետները հավաքել և հանել են ավելի քան 1600 կենդանիների մնացորդներ։ Պատվաստվել է 6,1 հազար գլուխ գյուղատնտեսական և ընտանի կենդանիներ. Քանի որ ջուրը հոսում է, փողոցներն ու առարկաները ախտահանվում են հատուկ ռեակտիվներով։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։

Նշենք, որ Ուկրաինան հայտարարում է՝ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը, ռուսական կողմը՝ ուկրաինական զինված ուժերը։

 

Placeholder