ԱՄՆ-ից պրոֆեսոր Նաթան Ֆոուլերին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում է
Առողջություն
19:08 21/06/2023
Հայաստան

ԱՄՆ-ից պրոֆեսոր Նաթան Ֆոուլերին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում է

ՈւԱԿ-ում հյուրընկալվել է ԱՄՆ-ի ամենամեծ և հեղինակավոր ուռուցքաբանական կենտրոններից մեկի պրոֆեսոր Նաթան Ֆոուլերին և «Netcracker Technology Corp.»-ի համահիմնադիր Մայքլ Ֆայնբերգը։ Այս մասին տեղեկացնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Bostongene-ի հետ համագործակցության շրջանակում, կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Ուռուցքաբանության մեջ ճշգրիտ բժշկության զարգացումը» թեմայով, որը վարում էր Նաթան Ֆոուլերը՝ ԱՄՆ-ի ամենամեծ և հեղինակավոր ուռուցքաբանական կենտրոններից մեկի՝ Տեխասի համալսարանի Անդերսոնի անվան քաղցկեղի կենտրոնի Կլինիկական հետաքննական և թարգմանչական հետազոտական ծրագրի տնօրենը:

Հանդիպմանը պրոֆեսոր Ֆոուլերն անդրադարձել է ուռուցքով հիվանդների վարման գործընթացում՝ ախտորոշման և բուժման անհատական մոլեկուլային մոտեցումների կիրառմանը, որի շնորհիվ յուրաքանչյուր հիվանդի դեպքում որոշվում է իր ուռուցքային բջիջների մոլեկուլների տեսականին և դրա հիման վրա ընտրվում է թիրախային բուժման դեղորայքը:

Հյուրերը, տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացան իրականացված լայնածավալ աշխատանքներին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին:

Հյուրերը ՈւԱԿ տնօրենին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ արձանագրել, որ իրենց այցը նոր համագործակցության ու համատեղ իրականացվող նոր նախագծերի սկիզբ է, քանի որ առկա է փոխգործակցության զգալի ներուժ»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Placeholder