Մերձմոսկվայում երկու անօդաչու ընկել է ռազմական պահեստների մոտակայքում
Աշխարհում
09:40 21/06/2023
Աշխարհ

Մերձմոսկվայում երկու անօդաչու ընկել է ռազմական պահեստների մոտակայքում

Մերձմոսկվայում երկու անօդաչու թռչող սարք է ընկել ռազմական պահեստների  մերձակայքում։ Այս մասին հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը Telegram-ի ալիքում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Այսօր առավոտյան ժամը 5:30-ի և 5:50–ի սահմաններում զինվորականների դիմակայման հետևանքով երկու ինքնաթիռատիպ սարք ընկել է զորամասերից մեկի պահեստներին մոտենալիս»,- գրել է նա:

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորները հայտնաբերվել են, ավերածություններ և տուժածներ չկան: Տարածքը շրջափակել են, դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։ 

Վորոբյովը բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել։

Placeholder
Մերձմոսկվայում երկու անօդաչու ընկել է ռազմական պահեստների մոտակայքում