Սահմանագծման հանձնաժողովի նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա. Փաշինյան
Քաղաքական
11:46 22/06/2023
Հայաստան

Սահմանագծման հանձնաժողովի նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա. Փաշինյան

 «Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի և սա միջազգային օրակարգի՝ ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարց է, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,-ՀՀ գործադիր մարմնի նիստում հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Արցախի բլոկադայի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը:

Նա հայտնեց, որ երկրորդ լուծումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումն է, որի շրջանակներում կհասցեագրվեն ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում հայկական կողմի դիրքորշումը շարունակում է նույնը մնալ:

«Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,-ասաց նա:

Տեղեկացնելով, որ հաջորդ շաբար Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը ԱՄՆ է մեկնում հենց այդ տրամադրվածությամբ:

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է անցկացնել նաև սահմանագծման հանձնաժողովի նիստ և նիստն անցկացնելու  սկզբունքային պայմանավորվածություն կա:

«Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և  փոխադարձության սկզբունքների ներքո»,-ասաց Փաշինյանը:
 

Placeholder