Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մահացել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը
Անցած գիշեր սրտի կաթվածի հետևանքով մահացել է Ազատ գյուղում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։ Panorama.am-ին հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը, որը ներկայացնում է տուժողների իրավահաջորդների շահերը։
«Մահը վրա է հասել գիշերը։ Ողբերգական, շոկային վիճակ է մոտս։ Չգիտեմ՝ ինչ ասեմ»,-ասաց փաստաբանը։
Նա հիշումէ , որ կառավարության շենքի դիմաց ակցիաներից մեկի ժամանակ Բարսեղյանը վատացել էր, սակայն տեղյակ չէ՝ ունեցե՞լէ առողջական խնդիրներ, թե՞ ոչ։
Փաստաբանի խոսքով, Արման Բարսեղյանը 44 տարեկան է։