Ատլանտյան օվկիանոսում անհետացած բատիսկաֆի որոնումների վայրում հայտնաբերվել են նրա բեկորներ
Աշխարհում
21:57 22/06/2023
Աշխարհ

Ատլանտյան օվկիանոսում անհետացած բատիսկաֆի որոնումների վայրում հայտնաբերվել են նրա բեկորներ

Ատլանտյան օվկիանոսում բատիսկաֆի որոնման վայրում հայտնաբերվել են «Տիտան» սուզանավերի բեկորները, որոնց հետ կապը կորել էր մի քանի օր առաջ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է որոնողափրկարարական աշխատանքների ոլորտի փորձագետ Դեյվիդ Մեարնսը` վկայակոչելով Travel Club ընկերության նախագահ Ռիչարդ Գարիոթին։

Ըստ Մեարնսի՝ Գարիոթը, ով «ուղիղ կապ» ունի բատիսկաֆի որոնման մեջ ներգրավված նավերի հետ, WhatsApp-ի ընդհանուր խմբում գրել է, որ գտնվել են « բատիսկաֆի աստիճանահարթակի շրջանակը և հետևի կափարիչը»։

Placeholder