Ստամբուլում շուրջ 207․000 շենք՝ երկրաշարժի վտանգի առաջ
Տարածաշրջան
18:45 22/06/2023
Տարածաշրջան

Ստամբուլում շուրջ 207․000 շենք՝ երկրաշարժի վտանգի առաջ

Ստամբուլի քաղաքապետի գլխավոր քարտուղարի օգնական Բուղրա Գյոքչեն Twitter-ում կատարած գրառման մեջ անդրադարձել է Ստամբուլում հնարավոր երկրաշարժին և դրա հետևանքերին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Մասնավորապես մասնագետի պնդմամբ՝ եթե քաղաքում երկրաշարժ գրանցվի, վնասված շենքերի թիվը կարող է կազմել շուրջ 207․000։

Բացի այդ Գյոքչեն նշել է, որ նման վտանգի առաջ կանգնած շենքերի 30 տոկոսը կառուցվել է 1980թ-ից առաջ, 40-ը՝ 1980-2000թթ-ին, իսկ վերջին 30-ը՝ 2000թ-ից հետո։

Նշվում է, որ վերոհիշյալ շենքերի 95 տոկոսը գտնվում է Թուրքիայի եվրոպական կողմում։

Placeholder