Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ. Փաշինյան
«Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվել է 170 277 աշխատատեղ:
Անդրադառնալով աշխատավարձերի ֆոնդին՝ գործադիրի ղեկավարն ասաց. «2018 թվականի մայիսի համեմատ ՀՀ-ում աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, կրկնապատկվել է, ավելացել է 106.6 %-ով կամ 103 մլրդ 40 մլն դրամով: Այսինքն՝ այսօր ՀՀ-ում աշխատող մարդիկ 103 մլրդ 40 մլն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին»:
Նրա խոսքով՝ միջին աշխատավարձը մեկ մարդու համար2018 թ.-ի մայիսի համեմատ ավելացել է 101 629 դրամով, կամ 57.6 %-ով, իսկ աշխատավարձերը 2023 թվականի մայիսին 2023 թվականի ապրիլի համեմատ մոտավորապես աճել է 4215 դրամով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 40 323 դրամով կամ 17 %-ով: